Մեր արտոնագրված տեխնոլոգիաների շնորհիվ Vinyl Flex հատակները հեշտությամբ են տեղադրվում: Quick-Step սոսնձվող ՊՎՔ սալիկն ունի մի շարք առավելություններ այլ մոդուլային հատակի ծածկույթների նկատմամբ:
Այն ծալվում է ինչպես գլուխկոտրուկը՝ հեշտ և արագ:
Մոնտաժային աշխատանքներն անցնում են առանց աղմուկի և փոշու, չեն պահանջում լրացուցիչ մոնտաժային սարքավորում:
Հեշտ է փոխարինել վնասված պլանկը՝ առանց ամբողջ հատակն ապամոնտաժելու:
Quick-Step սոսնձվող ՊՎՔ սալիկում մենք օգտագործում ենք բարելավված բանաձևի PU լաք` Stain and Scratch Guard բծերից և քերծվածքներից պաշտպանության ինովացիոն տեխնոլոգիայի կիրառմամբ:
Պաշտպանություն քերծվածքներից
Դուք կարող եք չանհանգստանալ արտաքին ազդեցություններից, ինչպիսիք են
ավազը, մանկական խաղալիքները, կահույքը – Quick-Step հատակները
երկար տարիներ կծառայեն:
Պաշտպանություն բծերից և կեղտից
Դուք կարող եք չանհանգստանալ բծերի մասին, դրանք կվերանան
ակնթարթորեն, խոնավ անձեռոցիկ օգտագործելիս:
Մաքրումը դժվարություններ չի պատճառի:
Պաշտպանություն մաշվածությունից
Տարիներ անց ձեր հատակները նորի տեսք կունենան՝
ուրախացնելով իրենց կատարյալ արտաքին տեսքով:
Stain and Scratch Guard տեխնոլոգիայի շնորհիվ հատակի
ծածկույթի խնամքն ավելի հեշտ է, բծերը հեշտությամբ լվացվում են:
Շահագործման ողջ ժամանակահատվածում պահպանվում է
սկզբնական արտաքին տեսքը:
MIX & MATCH – խելացի սպլիտ համակարգ է, որը կոնստրուկտորի նման, հեշտությամբ և արագ թույլ է տալիս մեկ տարածքում միացնել հատակի ծածկույթի տարբեր ձևեր, հյուսվածքներ և գույներ՝ հատակի դիզայնը տարածքում դարձնելով անհատական կոմպոզիցիա:
MIX & MATCH – տարածքի գոտիավորման յուրահատուկ լուծում: