Իհարկե, առաջին հերթին լոգարանի հատակը պետք է լինի լիովին անջրանցիկ: Alpha Vinyl ՊՎՔ սալիկով դուք կարող եք հանգիստ լողանալ՝ չմտածելով հատակի և թափված ջրի մասին: Ալֆա վինիլ հատակները ոչ միայն ջրակայուն են, այլև բացարձակ հերմետիկ: Ջուրը չի անցնի պլանկների միջով, և ձեր հատակի տակ բորբոս չի առաջանա: Եթե նախընտրում եք լամինատի ջերմությունը, ապա այս դեպքում էլ կա լուծում. HydroSeal ջրամերժ պաշտպանության տեխնոլոգիայի շնորհիվ Quick-Step լամինատի բոլոր հավաքածուները հանգիստ կդիմանան նույնիսկ մեծ քանակությամբ ջրի հատակի մակերեսին ընկնելուն: Իսկ սրա հաստատման համար մենք տալիս ենք մինչև 15 տարվա երաշխիք լամինատի վրա՝ խոնավ սենյակներում օգտագործելու համար:













